ABCMEDIA
FIDE Grand Swiss. այսօր  հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը, մեր մյուս շախմատիստների պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի

FIDE Grand Swiss. այսօր հայ շախմատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը, մեր մյուս շախմատիստների պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի

Բրիտանական Մեն կղզում
շարունակվում է ՖԻԴԵ-ի Grand Swiss մրցաշարը։

Խաղային երկրորդ օրը հայ շամատիստներից հաղթանակ տարավ միայն Սամվել Տեր-Սահակյանը։
Հայաստանի գործող չեմպիոնը սև խաղաքարերով առավելության հասավ հոլանդացի գրոյսմաստեր
 Ջորդեն Վան Ֆորեսթի նկատմամբ։

Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ
Սարգսյանը, ինչպես նաև ԱՄՆ-ն ներկայանող Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն
Արոնյանը իրենց պարտիաները ավարտեցին ոչ-ոքի։

Կանանց մրցաշարում վիճակահանության արդյունքով երկրորդ տուրում Հայաստանը ներկայացնող
 շախմատիստուհիները մրցում էին միմյանց դեմ։
Էլինա Դանիելյանի և Մարիամ Մկրտչյանի հակամարտությունը նույնպես ավարտվել է ոչ-ոքի
արդյունքով։

Հիշեցնենք, որ յուրաքանչյուր մրցաշարում 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները
իրավունք են ստանում մասնակցելու 2024 թվականի աշխարհի թագի հավակնորդների մրցաշարին։

Մրցաշարը անցկացվում է 11 տուրով, երրրորդ տուրը կմեկնարկի
վաղը՝ հոկտեմբերի 27-ին։