Շահագրգռված չենք Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ․ Իսրայելի պաշտպանության նախարար
Իսրայելի
պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի
հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության
սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Բայց միևնույն ժամանակ մենք շահագրգռված չենք պատերազմի ընդլայնմամբ: Եթե դա տեղի
ունենա, մենք կիմանանք ինչ անել, մեր զորքերը պատրաստ են, ինչպես և ռազմաօդային ուժերը»,-
ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։