ABCMEDIA
Շահագրգռված չենք Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ․ Իսրայելի  պաշտպանության նախարար

Շահագրգռված չենք Լիբանանի հետ սահմանին լարվածության սրմամբ․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի
պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը կենտրոնացած է Գազայի
հատվածի շուրջ գործողությունների վրա և շահագրգռված չէ Լիբանանի հետ սահմանին լարվածության
սրմամբ, սակայն բանակը պատրաստ է ցանկացած սցենարի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Բայց միևնույն ժամանակ մենք շահագրգռված չենք պատերազմի ընդլայնմամբ: Եթե դա տեղի
ունենա, մենք կիմանանք ինչ անել, մեր զորքերը պատրաստ են, ինչպես և ռազմաօդային ուժերը»,-
ասել է Իսրայելի ռազմական գերատեսչության ղեկավարը։