Մուսալեռում դպրոցականներ են թունավորվել
Մուսալեռ գյուղում 7 դպրոցական է թունավորվել ու հոսպիտալացվել:
Երեխաներից մեկն ունի ասթմա, մյուսի սիրտը ստենդավորված է։
Երեխաները տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Ավելի ուշ՝ դպրոցի տնօրենը հայտնեց, որ երեխաների թունավորման պատճառը
պղպեղային գազն է` այսպես կոչված` «պերցովկան»: Պարզվում է 10-րդ դասարանի աշակերտներից
մեկն է իր հետ դպրոց բերել պղպեղային գազն ու փչել դպրոցի միջանցքում, քամին
էլ այն տարածել է դպրոցում, ինչի պատճառով էլ թունավորվել են երեխաները։ Մանրամասները՝
տեսանյութում։