ABCMEDIA
Մուսալեռում դպրոցականներ են թունավորվել

Մուսալեռում դպրոցականներ են թունավորվել

Մուսալեռ գյուղում 7 դպրոցական է թունավորվել ու  հոսպիտալացվել:
Երեխաներից մեկն ունի ասթմա, մյուսի սիրտը ստենդավորված է։ 

Երեխաները տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ավելի ուշ՝ դպրոցի տնօրենը հայտնեց, որ երեխաների թունավորման պատճառը
պղպեղային գազն է` այսպես կոչված` «պերցովկան»: Պարզվում է 10-րդ դասարանի աշակերտներից
մեկն է իր հետ դպրոց բերել պղպեղային գազն ու փչել դպրոցի միջանցքում,  քամին
էլ այն տարածել է դպրոցում, ինչի պատճառով էլ թունավորվել են երեխաները։ Մանրամասները՝
տեսանյութում։