Պուտինն Աստանայում երկկողմ հանդիպումներ կունենա Էրդողանի և Ալիևի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա այլ երկրների ղեկավարների հետ։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, հնարավոր է, որ միջոցառման շրջանակում լրացուցիչ շփումներ ձեռք բերվեն։
Մասնավորապես, հուլիսի 3-ին՝ արձանագրային իրադարձությունների մեկնարկին նախորդող օրը, բանակցություններ են նախատեսվում նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։
Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերից մեկը լինելու է Վլադիմիր Պուտինի հնարավոր այցը Թուրքիա։