ABCMEDIA
Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս․ ռուս արևելագետ

Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս․ ռուս արևելագետ

ԼՂ ժողովուրդն ամենառուսամետն էր տարածաշրջանում, հիմա դա չկա այլևս.
այս մասին հայտարարել է ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին․ փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նա կարծում է` Ռուսաստանն անհարմար իրավիճակում հայտնվեց այն բանից
հետո, երբ Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի մաս։

«30 տարվա ընթացքում, երբ ՌԴ-ն անգործության էր մատնված, թուրքական
իշխանությունն ակտիվորեն աշխատել է հետխորհրդային տարածքում։ Թուրքիան բացել է մոտ
200 բուհ հետխորհրդային հանրապետություններում, և այնտեղ հազարավոր երիտասարդների սովորեցնում
էին ոչ թե ռուսական, այլ օսմանյան պատմություն»,-ասել է նա։

Իր հերթին թուրք-ադրբեջանականտանդեմը շատ հմտորեն ընտրել է այն
ժամանակը, երբ ՌԴ-ն ուժ չուներ ևս մեկ պատերազմի գնալու։ Միակ բանը, որ կարող էին անել
խաղաղապահները ըստ Նադեին-Ռաևսկու` ԼՂ հայերին տարհանելն էր, որպեսզի նրանց այնտեղ
չսպանեն։