ABCMEDIA
Պատասխանատվության իրենց բաժինը կրում են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ միջազգային կազմակերպությունները, որոնք  ընտրեցին ձուլման ճանապարհը․ Արտակ Բեգլարյան

Պատասխանատվության իրենց բաժինը կրում են և՛ Հայաստանի իշխանությունները, և՛ միջազգային կազմակերպությունները, որոնք ընտրեցին ձուլման ճանապարհը․ Արտակ Բեգլարյան

Հայաստանի իշխանությունները կենտրոնացած են միայն անձնական կարիքները
լուծելու վրա, սակայն խնդրին պետք է մոտենալ Արցախի ժողովրդի շահերի, արցախցիների հավաքական
իրավունքների տեսանկյունից․ այս մասին APRI Armenia վերլուծական կենտրոնի «Առաջընթաց
անորոշության պայմաններում» համաժողովում ասել է  Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Բեգլարյանի խոսքով՝ շատերը կարող են հեռանալ Հայաստանից, բայց շատերը
կարող են մնալ, և դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն։ Կարեւորը հասկանալն է, որ խնդիրը
քաղաքական է, ոչ թե մարդասիրական։

«Պատասխանատվության իրենց բաժինը կրում են և՛ Հայաստանի իշխանությունները,
և՛ միջազգային կազմակերպությունները։ Նրանք ընտրեցին ձուլման ճանապարհը, և ես կցանկանայի
տեսնել մարդկանց վերադարձը հայրենիք գոնե բարձր ինքնավարության մակարդակով՝ միջազգային
երաշխիքով»,-ասել է Բեգլարյանն ու հավելել, որ ռուս խաղաղապահներն ու միջազգային կազմակերպությունները
ձախողել են իրենց առաքելությունը։

Ըստ Բեգլարյանի  տեղահանվածներին
փախստականի կարգավիճակ տրամադրելը անհրաժեշտություն է, որպեսզի նրանք կարողանան այդ
հիմքով պետական ​​աջակցություն ստանալ:

«Այս մեկ ամսվա ընթացքում ՀՀ իշխանությունները հայտարարություններ
արեցին ֆինանսական աջակցության մասին, սակայն մարդիկ ստացել են ընդամենը 100 հազար
դրամ, թեև կան բազմաթիվ կարիքներ, որոնք բավարարելու համար ավելի շատ միջոցներ են պահանջում։
Խնդիրը նաև այն է, որ որոշումները կայացվում են առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների
տեսակետները հաշվի առնելու»,- ասել է նա։