Իսրայելն
ավիահարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում հիմնված պաղեստինցի փախստականների
«Նուսեյրաթ» ճամբարին։ Այս մասին գրում է Associated
press –ը։
Ըստ լրատվականի՝ ավիահարվածներից ամենից շատ տուժել է մարդաշատ շուկան, որն ավերակների
է վերածվել, կան տասնյակ վիրավորներ, զոհերի թիվը ճշտվում է, առայժմ հայտնի է միայն
մի քանի զոհվածի մասին։
Տեղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ ողջ մնացածներին ու զոհվածների
մարմինները դուրս բերելու համար։