ABCMEDIA
Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարին

Իսրայելը կրկին ավիահարվածներ է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարին

Իսրայելն
ավիահարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում հիմնված պաղեստինցի փախստականների
«Նուսեյրաթ» ճամբարին։ Այս մասին գրում է
Associated
press
ը։

Ըստ լրատվականի՝ ավիահարվածներից ամենից շատ տուժել է մարդաշատ շուկան, որն ավերակների
է վերածվել, կան տասնյակ վիրավորներ, զոհերի թիվը ճշտվում է, առայժմ հայտնի է միայն
մի քանի զոհվածի մասին։

Տեղում կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ՝ ողջ մնացածներին ու զոհվածների
մարմինները դուրս բերելու համար։