Ճապոնիան Ուկրաինային 3,3 մլրդ դոլար կհատկացնի ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից
Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ուկրաինային հատկացնել մոտ 520 մլրդ իեն (3,3 մլրդ դոլար՝ ընթացիկ փոխարժեքով)՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից ստացված շահույթը. այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Ճապոնիայի իշխանություններն աշխատում են այդ պլանի իրականացման մեխանիզմների վրա։ Ակնկալվում է, որ այն կիրականացվի մինչև տարեվերջ։ Այս գումարը ներկայացնում է Յոթնյակի խմբի (G7) կողմից նախկինում համաձայնեցված ընդհանուր օգնության մոտ 6%-ը:
Ճապոնիայի կողմից տրամադրված միջոցները, ինչպես նշում է Kyodo-ն, չեն օգտագործվի ռազմական նպատակներով, դրանք նախատեսված են հիմնականում Ուկրաինայում ենթակառուցվածքների վերականգնման համար։