5 տարվա ընթացքում վերջապես հաջողացրին Ֆրանսիայից 3 ռադիոլոկացիոն
կայան ձեռք բերել և հրթիռների մասին պայմանավորվածություն. ԱԺ-ում լրագրողների հետ
զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Նա նշել է, որ եթե ՌԴ-ն մեկ օր, երկու օր խոստացված զենքը չէր տալիս,
պետք էր գտնել այլ մատակարարներ:
«Եթե չես կարողանում քո երկրի պաշտպանողականությունն ապահովել,
մնայիր, թերթի խմբագիր աշխատեիր»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ գոնե այդ ռադիոլոկացիոն
կայանները կաշխատեն՝ ի տարբերություն ՍՈՒ-երի:
Խոսելով հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին՝ պատգամավորը
նշել է, թե Ադրբեջանը հստակ ուղերձ է հղում՝ խաղաղության գնալու ցանկություն
չունի, եթե այդ խաղաղության համաձայնագիրը չլինի Հայաստանի կապիտուլյացիայի հայտարարություն:
Ըստ նրա` ամենալուրջ վտանգն այն է, որ Հայաստանը չդառնա արևմուտքի,
հյուսիսի ու հարավի բախման թատերաբեմ:
«Ցավոք սրտի, այս իշխանությունների արտաքին քաղաքականությունը բերել
է նրան, որ Հայաստանը վերածվում է բախումների թատերաբեմի: Մենք որևէ հիմք չունենք պնդելու,
որ Հայաստանի բանակցողները պաշտպանում են Հայաստանի շահերը», – ընդգծել է Արթուր Խաչատրյանը։