
Սամվել Շահրամանյանը այցելել է արցախցի փաստաբաններին
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը այցելել է արցախցի փաստաբաններին․ տեղեկացնում է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերի և վերջիններիս համար Հայաստանի Հանրապետությունում ծագող հիմնական խնդիրների լուծման վերաբերյալ Սամվել Շահրամանյանի հետաքրքրությանն ի պատասխան՝ հայտնել ենք մեր պատրաստակամությունը որակյալ փաստաբանական ծառայության մատուցումը շարունակելու հարցում՝ ուշադրության կենտրոնում պահելով բռնի տեղահանված արցախահայության իրավունքները»,- գրել է Երիցյանն ու հավելել՝ նախագահը շնորհակալությունն է հայտնել՝ արցախահայության իրավունքների պաշտպանության հարցում հետևողականության և մեր կողմից իրականացվող աշխատանքի համար։