Կրակոցներ Խորվաթիայի ծերանոցներից մեկում․ կան զոհեր
Խորվաթիայի հյուսիսային Դարուվար քաղաքում զինված անձը կրակ է բացել ծերանոցի ուղղությամբ․ գրում է Deutsche Welle-ն՝ հղում տալով խորվաթ պաշտոնյաներին։
Հարձակման հետևանքով վեց մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են։
Index լրատվական պորտալը գրում է, որ հինգ մարդ տեղում մահացել է, ևս մեկը մահացել է ավելի ուշ հիվանդանոցում, իսկ մնացած տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։ Վեց մարդ գտնվում է բուժհաստատություններում, հաղորդում է HRT հեռուստառադիոընկերությունը։ Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր։
Հարձակվողը փախել է հանցագործության վայրից, սակայն ոստիկանները շուտով նրան բերման են ենթարկել մոտակա սրճարանից:
Պարզվել է, որ կրակողը 51-ամյա ռազմական ոստիկանության պաշտոնաթող սպա է։ Ենթադրաբար, նրա մայրն ապրել է ծերանոցում։ Հաղորդվում է, որ կինը զոհվածների թվում է վիրավորվել են նաև հաստատության այլ բնակիչներ և աշխատակիցներ: