26 Նոյ
2024
9.2° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստվերային ֆավորիտը, որից վախենում են ամենաուժեղները․ Սլավիկ Գալստյան

Ստվերային ֆավորիտը, որից վախենում են ամենաուժեղները․ Սլավիկ Գալստյան

Օրեր անց Փարիզում մեկնարկող Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնող 15 մարզիկներից մեկը հունահռոմեական ըմբիշ, 27-ամյա Սլավիկ Գալստյանն է, որը հանդես է գալիս 67 կգ քաշային կարգում։ Ըստ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ռեյտինգի՝ մեր մարզիկն իր քաշային կարգում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։

Սլավիկ Գալստյանը Եվրոպայի 2019 թվականի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնն է, նույն տարվա աշխարհի և 2021 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը։

Մեր մարզիկը համարվում է քաշային կարգի համար առաջին ստվերային ֆավորիտը, նրանից վախենում են ամենաուժեղները․ իսկ պատճառը Սլավիկի՝ ըմբիշին ոչ հատուկ կազմվածքն է․ իր քաշային կարգի համար Սլավիկը շատ բարձրահասակ է՝ 190 սմ, այս ցուցանիշով նա գերազանցում է իր բոլոր մրցակիցներին։ Մեր մարզիկը կտրուկ է, երկար ձեռքերի շնորհիվ կարողանում է մենամարտ վարել՝ միևնույն ժամանակ թույլ չտալով ավելի կարճահասակ մրցակիցներին հասնել իրեն և բռնվածք իրականացնել։ Ըմբիշի համար յուրահատուկ արտաքինի և հարուստ տեխնիկական զինանոցի շնորհիվ մեր մարզիկը համաշխարհային ըմբշամարտում ժամանակից շուտ՝ տուշեով ամենաշատ հաղթանակներ տարած հունահռոմեական ըմբիշներից մեկն է։