«Հայաստան» խմբակցությունը նոր պատգամավոր կունենա ԱԺ-ում։ Արմեն
Չարչյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո մանդատը կվերցնի հոգեբան Միհրդատ Մադաթյանը։
Վերջինս ABC Media-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։
Նշենք, որ այսօր Չարչյանը տեղեկացրել էր, որ վայր է դնում մանդատը,
որպեսզի վերադառնա իր աշխատանքին։ Նա, սակայն, «Հայաստան» դաշինքից հեռանալու մտադրություն
չունի։
Ցուցակում ընդգրկված ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
ABC Media-ի հետ զրույցում նշեց, որ մանդատից վաղուց է հրաժարվել։