Սեպտեմբերի 19-ի ռազմական
գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել
տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Այս մասին գրում է Կարմիր Խաչի միազգային կոմիտեի հայաստանյան
գրասենյակը:
«Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝
փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն:
Քիչ թվով մարդիկ շարունակում
են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ
չկարողանալու պատճառով:
Մենք տրամադրում ենք
նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ
կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար»,-ասվում է հղորդագրության
մեջ։