ABCMEDIA
Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ ԿԽՄԿ

Շարունակում ենք Արցախում փնտրել մարդկանց. քիչ թվով մարդիկ շարունակում են մնալ իրենց տներում․ ԿԽՄԿ

Սեպտեմբերի 19-ի ռազմական
գործողությունների սրացումից հետո անցել է մեկ ամիս․ մենք շարունակում ենք աշխատել
տարածաշրջանում և արձագանքել առաջացած բազմաթիվ կարիքներին: Այս մասին գրում է Կարմիր Խաչի միազգային կոմիտեի  հայաստանյան
գրասենյակը:

«Մեր աշխատակիցները դեռ շրջում են քաղաքի կենտրոնական վայրերում և լեռնային գյուղերում՝
փնտրելով կյանքի նշաններ և բոլոր այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն:

Քիչ թվով մարդիկ շարունակում
են մնալ իրենց տներում․ մի մասը իրենց ընտրությամբ, մյուս մասը՝ ինքնուրույն հեռանալ
չկարողանալու պատճառով:

Մենք տրամադրում ենք
նրանց սնունդ և բժշկական օգնություն, նաև օգնում ենք կապ հաստատել հարազատների հետ
կամ հնարավորություն ստեղծել Հայաստան տեղափոխվելու համար»,-ասվում է հղորդագրության
մեջ։