22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում ՀՀ-ի և ՌԴ-ի կապերը խզելու համար․ Ջեյմս Օ՛Բրայեն

ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում ՀՀ-ի և ՌԴ-ի կապերը խզելու համար․ Ջեյմս Օ՛Բրայեն

ԱՄՆ-ը դիտարկում է Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի համաշխարհային շուկաներ Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով նոր ցամաքային ճանապարհ ստեղծելու հնարավորությունը՝ շրջանցելով Ռուսաստանին և Չինաստանին․ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։

«Կենտրոնական Ասիայի երկրները աներևակայելի հարուստ են, և ներկայումս համաշխարհային շուկաներ մուտք գործելու նրանց միակ տարբերակները հիմնականում Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են: Եթե մենք կարողանանք ճանապարհ բացել, որն անցնում է Հայաստանով կամ Ադրբեջանով, ապա նրանք մուտք կունենան համաշխարհային շուկա և  ավելի քիչ կախված կլինեն Ռուսաստանից և Չինաստանից», – նշել է Օ’Բրայենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև ունեցած ցուցմունքում:

Պետքարտուղարության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Միացյալ Նահանգները ձգտում է օգնել երկրին անկախություն ձեռք բերել տնտեսական և էներգետիկ առումով։

«Այն էներգետիկ և տնտեսական առումով գրեթե ամբողջությամբ կախված է Ռուսաստանից, մենք պետք է դիվերսիֆիկացնենք նրա քաղաքականությունը, որպեսզի Հայաստանը կարողանա անել այն համարձակ քայլերը, որոնց դրդում է երկրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը կնշանակի խզել կապերը Ռուսաստանի հետ»,- հավելել է  Օ’Բրայենը:

Նա պնդել է, որ հայ բնակչության զգալի մասը ցանկանում է հեռանալ Ռուսաստանից։ Իր հերթին, ամերիկյան իշխանությունները պայմաններ են ստեղծում դրա համար, խոստովանել է Օ՛Բրայենը։