
Բանգլադեշում անկարգությունների ժամանակ առնվազն 300 մարդ է զոհվել
Բանգլադեշում անկարգությունների ալիքի հետևանքով զոհվել է առնվազն 300 մարդ, որոնցից 94-ը՝ կիրակի. հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը, բժիշկներին և իշխանություններին։
«Կիրակին դարձել է հակակառավարական ցույցերի ամենամահաբեր օրը», – նշում է գործակալությունը:
Բողոքի ցույցերն սկսվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում և տարածվել ամբողջ երկրում՝ ուսանողական շարժման կողմից: Ակցիաները վերաճել են անկարգությունների և ուղեկցվել բախումներով:
Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում և երկրի այլ քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով ժամը 18.00-ից։