Եվրասիական միջկառավարական
խորհրդի առերես ձևաչափով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Բիշքեկում։ Այդ մասին
ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ
Իյա Մալկինան։
Կառավարությունների
ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 և
2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման
հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները: