ABCMEDIA
ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Բիշքեկում՝ հոկտեմբերի 26-ին

ԵԱՏՄ երկրների վարչապետները կհանդիպեն Բիշքեկում՝ հոկտեմբերի 26-ին

Եվրասիական միջկառավարական
խորհրդի առերես ձևաչափով նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին՝ Բիշքեկում։ Այդ մասին
ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ
Իյա Մալկինան։

Կառավարությունների
ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 և
2045 թվականներն ընկած ժամանակահատվածում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման
հիմնական խնդիրներն ու առանցքային ուղղությունները: