
Բրազիլիայում կկառուցվի աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը
Բրազիլիայի Բալնեարիո Կամբորիու քաղաքում կկառուցվի աշխարհի ամենաբարձր բնակելի երկնաքերը:
Շինարարական նախագիծը հավանության է արժանացել տեղական իշխանությունների կողմից․ հայտնում է Dezeen-ը։
Triumph Tower կոչվող աշտարակի բարձրությունը կլինի 544 մետր: Այն 72 մ-ով ավելի է, քան Նյու Յորքի ամենաբարձր բնակելի շենքինը՝ Central Park Tower-ը։
Երկնաքերը կկառուցվի Բարրա Սուլ շրջանում։ Շենքի բարձրությունը կլինի 100 հարկ, այն կզբաղեցնի 150 հազար քառակուսի մետր հողատարածք։ Աշտարակի ճարտարապետական տեսքի մանրամասները դեռևս չեն բացահայտվել, ինչպես հետևում է հրապարակումից։