
Ուկրաինային հացի դեֆիցիտ է սպառնում
Ուկրաինային հացի դեֆիցիտ է սպառնում․ չորեքշաբթի հայտնել է ուկրաինական «Минфин» հրատարակությունը՝ ոլորտի փորձագետների հետ զրույցից հետո։ «Ուկրաինայում հացի պակասի իրական վտանգ կա»,- ասված է հայտարարության մեջ։
Ինչպես հրատարակությանը հայտնել է Հացթուխների համաուկրաինական ասոցիացիայի նախագահ և «Կիևյան հաց» ընկերության տնօրեն Յուրի Դուչենկոն, վերջին մի քանի ամիսների ընթացքում Ուկրաինայում հացաբուլկեղենի հումքի գները զգալիորեն աճել են, ալյուրը թանկացել է 50% -ով, այլ բաղադրիչները նույնպես ավելացրել են արժեքի մոտ 20%-ը։ Էներգիայի դեֆիցիտի պայմաններում անընդհատ ավելանում են շահագործման սարքավորումների ծախսերը, թանկանում է նաև լոգիստիկան։