
Ռուսաստանը պետք է զգա Ուկրաինա ներխուժելու հետևանքները․ Զելենսկի
Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա ուկրաինական հարձակումից երեք օր անց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մոսկվան պետք է «զգա» Ուկրաինա ներխուժման հետևանքները. գրում է BBC-ն։
«Ռուսաստանը պատերազմ բերեց մեր հողի վրա և պետք է զգա դրա հետևանքները», – հինգշաբթի երեկոյան իր ելույթում ասել է Զելենսկին՝ առանց ուղղակիորեն անդրադառնալու ուկրաինական հարձակմանը։
Ռուսական կողմը հայտնում է, որ առնվազն 1000 ուկրաինացի զինվորականներ՝ տանկերի և զրահատեխնիկայի ուղեկցությամբ երեքշաբթի առավոտյան մտել են երկրի տարածք։
Հիշեցնենք, որ Կուրսկի մարզի վրա ուկրաինական հարձակումից մեկ օր անց մարզում արտակարգ դրություն է հայտարարվել։