
Ռուս-ուկրաինական պատերազմի աշխարհագրությունն ընդլայնվում է․ միջազգային լրահոսը՝ ամփոփ
Ռուս-ուկրաինական պատերազմը նոր աշխարհագրություն ունի: Զելենսկին ասում է, թե ուկրաինական բանակը զարմացնել գիտի, որին ի պատասխան Պուտինն է գործի դնում ՀՕՊ համակարգը:
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի սահմանամերձ հատվածներում և Սև ծովում 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այդ երկրի պաշտպանական գերատեսչությունից ասում են, որ բացի ԱԹՍ-ները, հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է առանց անձնակազմի 7 մոտորանավակ, որոնք շարժվում էին Ղրիմի ուղղությամբ:
Իսկ Լիպեցկի շրջանում անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակման հետևանքով 6 մարդ վիրավորվել է և օգնություն է ստանում։ Այս տարածքում արտակարգ դրություն է մտցվել պայթյունների հետևանքները վերացնելու համար։