Թաղված հավի մսի հետքով․ ի՞նչ են հայտնում ընկերությունից
Առավոտից համացանցում քննարկվում է Արմեն և Համիկ եղբայրներ ՍՊԸ-ին պատկանող մոտ 14 տոննա հավի մսի պատմությունը։ Այն ենթակա է եղել ոչնչացման, ինչն էլ արել է ՊԵԿ֊ը՝ թաղելու եղանակով։ Սակայն ընկերությունից չեն հանձնվել ու որոշել են հողից նորից հանել հավերն ու տեղափոխել պահեստ։ ՊԵԿ-ը նկատել է խախտումն նորից առգրավել ապրանքը։ Հայաստան նյուզը զրուցել է ընկերության տնօրենի հետ ու նոր մանրամասներ պարզել․ ասում են՝ պահեստից ամբողջ ապրանքը չէ, որ կարողացել են առգրավել։
Մանրամասները՝ ռեպորտաժում։