24 Նոյ
2024
6.1° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը գնացել է մտացածին զիջման, մինչդեռ ոչ բարենպաստ բանակցությունները ձեռնտու են ՀՀ ղեկավարությանը. տելեգրամյան ալիքների  ամփոփում

Ադրբեջանը գնացել է մտացածին զիջման, մինչդեռ ոչ բարենպաստ բանակցությունները ձեռնտու են ՀՀ ղեկավարությանը. տելեգրամյան ալիքների ամփոփում

Кремлевский пересмешник տելեգրամյան ալիքը գրել է, որ Ադրբեջանը համառորեն պահանջում է փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ՝ պետությունների միջև հաշտության պայմանագիրը ամրապնդելու համար: Բաքուն ցանկանում է վստահ լինել, որ ստորագրված փաստաթղթերը չեն չեղարկվի Երևանի նոր կառավարության կողմից։

«Բանակցություններն այնքան էլ լավ չեն ընթանում հայկական կողմի համար, ինչը, սակայն, կարծես թե, ձեռնտու է Հայաստանի ներկայիս ղեկավարությանը և Արևմուտքում նրանց օգնականներին։ Վերջիններս ակնհայտորեն թույլ Երևանը տեսնում են որպես համեղ պատառ և տարածաշրջանում ազդեցություն տարածելու գրավիչ կետ։ Եվ դա ստանալու համար արևմտյան կուրատորները և՛ ակտիվ քայլեր են ձեռնարկում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները լարելու, և՛ տարածաշրջանում Երևանը թուլացնելու ուղղությամբ՝ դա հետագայում իրենց օգտին օգտագործելու նպատակով», – գրել է ալիքը։

Рыбарь տելեգրամյան ալիքը գրել է, որ Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը պայմանավորվել են խաղաղ պայմանագրի նախագծից բացառել տարածաշրջանային հաղորդակցությունների և «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը։ Ինչպես նշվել է, ակնհայտորեն Ադրբեջանը գնացել է մտացածին զիջման՝ հնարավորինս շուտ Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը կոնսոլիդացնելու և աշնանային արտահերթ խորհրդարանական ընտրություններին լեգիտիմություն տալու համար:
Միևնույն ժամանակ, «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը ենթադրում է ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով, օրակարգից հանված չէ։

«Մինչ այժմ Բաքվի բոլոր գործողությունները՝ Նախիջևանի տարածաշրջանում ռազմական սադրանքներից մինչև «Արևմտյան Ադրբեջան», այսինքն՝ Հայաստանի Սյունիքի մարզ, ադրբեջանցիների վերադարձի գաղափարական կոչերը, վկայում են այն մասին, որ «Զանգեզուրի միջանցք» ծրագրից թուրք-ադրբեջանական տանդեմը նահանջել չի պատրաստվում», – նշվել է գրառման մեջ: