18 Հնս
2026
18° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ռոսատոմ»-ն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են Կուրսկի ատոմակայանի անվտանգության հարցը

«Ռոսատոմ»-ն ու ՄԱԳԱՏԷ-ն քննարկել են Կուրսկի ատոմակայանի անվտանգության հարցը

Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի ձեռնարկած գործողությունների ֆոնին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի և  «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի  միջև. Տեղեկացնում է Газета.ру-ն։

Քննարկվել է Կուրսկի ատոմակայանի անվտանգությունն ապահովելու խնդիը։

«Ռաֆայել Գրոսսին կարևորել է միջուկային անվտանգության սկզբունքների պահպանումը, ատոմակայանի ֆիզիկական ամբողջականության ապահովումը»,- նշված է «Ռոսատոմի» հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է նաև, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը վերահսկելու է Կուրսկի ատոմակայանի շուրջ իրավիճակը և միջազգային հանրությանը տեղեկացնելու է իրադարձությունների զարգացման մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026