23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում խոսել են ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին

Թուրքիայում խոսել են ռուս-ուկրաինական խաղաղ բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին

Ուկրաինացի ժողովուրդը պատրաստվում է հանրաքվեի և Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների, որոնք, ամենայն հավանականությամբ, կսկսվեն դեկտեմբերի կեսերին․ РИА Новости –ին ասել է թուրք վերլուծաբան Էնգին Օզերը։

«Հակամարտության ընթացքում Ստամբուլի բանակցություններից հետո երբեք չի եղել մի գործընթաց, որում խաղաղությունն այսքան մոտ լինի։ Թեպետ Զելենսկին արգելել է խաղաղ բանակցություններ անվանել դրանք, նա ասել է, որ Ռուսաստանին կարող են հրավիրվել խաղաղության համաժողովի, ինչը շատ կարևոր քայլ է։ Մեկ այլ կարևոր հայտարարություն էլ է արել Զելենսկին՝ ասելով, որ պատերազմի մասին կարևոր որոշումները պետք է կայացնի ժողովուրդը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ խաղաղ բանակցությունների կողմերի դիրքորոշումները դեռ շատ հեռու են միմյանցից։

«Ըստ ամենայնի՝ գործընթացը տեղի է ունեցել ամերիկյան ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հնարավորության ի հայտ գալուց հետո, Կիևի վարչակազմը վստահ է, որ եթե նման սցենար ի հայտ գա, ռազմական օգնությունը կնվազի։ Այս իսկ պատճառով երկու կողմերն էլ հակամարտության դաշտում փորձում են ամրապնդել իրենց դիրքերը»,- ասել է Օզերը։