23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դժոխքը շարունակվում է Ստեփանակերտում, էթնիկ զտումներն Ադրբեջանի դեմքն են. Թերքոթ

Դժոխքը շարունակվում է Ստեփանակերտում, էթնիկ զտումներն Ադրբեջանի դեմքն են. Թերքոթ

Ամերիկահայ բարերար և իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն X-ի միրոբլոգում տեսանյութ է տեղադրել Ստեփանակերտից և կից գրառում կատարել. «Դժոխքը շարունակվում է Ստեփանակերտում՝ Արցախում: Ադրբեջանի կառավարական աղբյուրները գրում ենՔաղաքը շարունակում է մաքրվել աղբից». Մենք՝ հայերս, գիտենք, թե դա ինչ են նշանակում։ Էթնիկ զտումներ: Սրանք 150 հազար հայ խաղաղ բնակիչների տներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց հայրենիքն և այլևս չեն չվերադառնա։ Ճիշտ այնպես, ինչպես 90-ականների սկզբի արեցին 350 հազար Բաքվի հայերը։ Սա Ադրբեջանի դեմքն է»:

Ինքը՝ Թերքոթը, ծնվել է Բաքվում: 1990 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ տեղափոխվել է Հայաստան։ Կարճ ժամանակ անց ընտանիքով մեկնել և հաստատվել է Միացյալ Նահանգներում։ 2021 թվականին դարձել է առաջին փախստական կինը, որն ընտրվել է Ուեստբրուկի քաղաքային խորհրդի նախագահի պաշտոնում։ Աստվածատուրյանը միջազգային իրավունքի և ադրբեջանական հայատյացության թեմաներով դասախոսել է ԱՄՆ տարբեր նահանգներում։