Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ը սուզանավ է ուղարկել տարածաշրջան
ԱՄՆ-ը կառավարվող հրթիռներով USS Georgia սուզանավ է ուղարկել Մերձավոր Արևելք՝ տարածաշրջանում լարվածություն աճի ֆոնին․ գրում է BBC-ն։
Որոշումն ընդունվել է ի պատասխան ավելի լայն տարածաշրջանային հակամարտության մտավախությունների՝ «Հեզբոլլահ»-ի և «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան ղեկավարների վերջին սպանություններից հետո:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ը «կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը»` պաշտպանելու իր դաշնակցին:
Հիշեցնենք, որ Թեհրանում «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին և խոստացել պատժել։ Իսրայելը, սակայն, սպանության հետ կապված պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։
Պենտագոնը նաև հրամայել է F-35C կործանիչներ կրող USS Abraham Lincoln ավիակիր հարվածային խմբին արագացնել ուևորությունը դեպի տարածաշրջան։