11 Հուն
2025
3.9° c ԵՐԵՎԱՆ
11.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դատարանը դադարեցրել է Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը

Դատարանը դադարեցրել է Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը

Դատախազը 2023 թվականի հուլիսի 23-ին հաստատել է Ոստիկանության
նախկին պետ Վ.Գ.-ի դուստր Յ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական
վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Դեռևս նախաքննության վաղ փուլում Յ.Գ.-ի կողմից պետությանը պատճառված
վնասը վերականգնվել է:

Յ.Գ.-ն, միանալով պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությանը,
հայտարարել է, որ համաձայն է իրեն ներկայացված մեղադրանքի հետ:

Քրեական գործով արագացված վարույթի ընթացքում պաշտպանի կողմից միջնորդություն
է ներկայացվել դատարան՝ Յ.Գ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը «Էրեբունի-Երևանի
հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման
100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին»
01.11.2018 թվականին ընդունված օրենքի հիմքով դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին բավարարել է ներկայացված
միջնորդությունը և ոչ արդարացնող հիմքով, այն է՝ համաներմամբ, դադարեցրել է Յ.Գ.-ի
նկատմամբ։

Հիշեցնենք, որ վերը նշված ժամանակահատվածում, Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ,
պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է 8 մլն 838 հազար դրամ
(Յ.Գ.-ն ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային
վճարներ տրամադրված գումարները):