18 Ապր
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
-0.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի ռազմական շտաբը

«Հեզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի ռազմական շտաբը

Լիբանանում գործող «Հեզբոլլահ» խմբավորումը տասնյակ հրթիռներով հարձակվել է Պաղեստինի հյուսիսում գտնվող Իսրայելի ռազմական շտաբներից մեկի վրա․ հայտնում է IRNA գործակալությունը։

«Լիբանանի հարավում գտնվող գյուղերի վրա Իսրայելի հարձակումներին ի պատասխան՝ հարձակվեցինք 146-րդ դիվիզիայի նորաստեղծ շտաբի վրա»,- ասված է խմբավորման հայտարարության մեջ։

Ըստ գործակալության՝ ավելի վաղ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լիբանանից ավելի քան 30 հրթիռ է  արձակվել Պաղեստինի հյուսիսում գտնվող իսրայելական բնակավայրերի ուղղությամբ:

Ռազմագերիներ