Թուրքիան հաստատել է ԱՄՆ-ի կողմից F-16 կործանիչների մատակարարումը
Թուրքիան և ԱՄՆ-ի միջև կնքվել է գործարք, որի արդյունքում Անկարան ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև նրանց արդիականացման կոմպլեկտներ․ այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ պատասխանելով F-16 կործանիչների վերաբերյալ հարցին։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խնդիրների, քանի դեռ վերջին կործանիչը չի մատակարարվել Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։