
Անընդունելի և դատապարտելի է Վեհափառին դատարան հրավիրելը․ Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեահափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի․
«Երկու Վեհափառներս մշտական կապի մեջ ենք միմյանց հետ և խորհրդակցում ենք մեր Հայրենիքին ու ժողովրդին հուզող խնդիրների շուրջ։ Մենք մեր խոր վրդովմունքն ենք հայտնել Գարեգին Վեհափառին և անգամ առաջարկել ենք նրան դատարան չներկայանալ, այլ ուղարկել իր ներկայացուցիչին։
Կոչ ենք ուղղում պետական պատասխանատուներին, ինչպես բազմիցս արել ենք, ցուցաբերել հարգալից վերաբերմունք մեր Եկեղեցու և Վեհափառի անձի նկատմամբ, իսկ հարցերը քննարկել փոխադարձ ըմբռնման և պատշաճության շրջանակներում՝ հարգելով ինչպես պետության օրենքները, այնպես էլ Եկեղեցու ներքին կարգն ու կանոնները»։


