Գազայի հատվածում գրեթե 500 դպրոց ենթարկվել է գնդակոծության. ՄԱԿ
Գազայի հատվածում 564 դպրոցներից առնվազն 477-ը ենթարկվել է գնդակոծությունների և ավերածությունների Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման միջև հակամարտության ընթացքում։ այս մասին տեղեկացրել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը:
Ըստ ներկայացուցչության տվյալների՝ այդ ուսումնական հաստատություններից 344-ը ենթարկվել է ուղիղ հարվածի, 133-ը լրջորեն վնասվել է դրանց շրջակայքում մարտական գործողությունների հետևանքով: Դրանց թվում 264-ը պետական դպրոցներ են, 57-ը՝ մասնավոր և 156-ը՝ ՄԱԿ-ի Պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման մերձավորարևելյան գործակալության դպրոցներ:
Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ 2023 թ. հոկտեմբերից հարվածներ են հասցվել նաև 180 դպրոցների, որոնք փախստականների ժամանակավոր տեղավորման վայրեր են: