02 Նոյ
2024
9.4° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը հաղթեց Նեպոմնյաշչիին

Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը հաղթեց Նեպոմնյաշչիին

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատային Grand Chess Tour-ի հերթական փուլը՝ արագ և կայծակնային խաղի Saint Louis Rapid & Blitz մրցաշարը։

Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) առաջին տուրում ոչ ոքի է խաղացել հնդիկ Ռամեշբաբու Պրագնանադհայի հետ, երկրորդ տուրում պարտության է մատնել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին, երրորդ տուրում ոչ ոքի է խաղացել ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։

Հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ ոքիի համար՝ 1 միավոր։

Երեք տուրից հետո առաջատարը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավն է։ Արոնյանը, ամերիկացի Լենիեր Պերես Դոմինգեսը և Յան Նեպոմնյաշչին 4-ական միավորով բաժանում են 2-4-րդ տեղերը։

Մրցաշարին մասնակցում են նաև ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան։

Արագ շախմատի մրցաշարում կանցկացվի 9 տուր, կայծակնային խաղի մրցաշարում՝ 18 տուր։