Չնայած բարդ ու ինտենսիվ մարտերին, ուկրաինական ուժերը շարունակում են առաջ շարժվել Կուրսկի շրջանում, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, տարածաշրջանի 74 բնակավայր այժմ գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ։
Զելենսկին նաև ասել է, որ մշտապես կապի մեջ է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ, ով զեկուցում է ճակատում տիրող իրավիճակի և Կուրսկի շրջանում գործողության առաջընթացի մասին։