20 Սեպ
2024
16.1° c ԵՐԵՎԱՆ
9.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում

Կասպից ծովում՝ Ադրբեջանի հետ սահմանին Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում

Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում երկրի հյուսիսում՝ Կասպից ծովում, տեղեկությունը տարածել է Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Աստարայի փոխնահանգապետին։

Նշվում է, որ այսօր երեկոյան Աստարայի ռազմածովային բազայի տարածքում կանցկացվեն Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային զորավարժություններ:

«Վարժանքների հետ կապված՝ Աստարա քաղաքի որոշ շրջաններում պայթյուններ են հնչելու, բնակչության համար անհանգստանալու պատճառ չկա»,-ասված է հայտարարության մեջ։