Ռուսաստանի Բելգորոդի մարզում արտակարգ դրություն է հայտարարվել
Ռուսաստանի Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն արտակարգ դրություն է հայտարարել․ գրում է BBC-ն։
Ըստ Գլադկովի՝ ուկրաինական ամենօրյա գնդակոծությունների հետևանքով ոչնչանում են տներ, և զոհվում են խաղաղ բնակիչներ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ուկրաինան ներխուժել է Ռուսաստանի Կուրսկի շրջան։ Ըստ ուկրաինական աղբյուրների՝ նրանք այժմ վերահսկում են մարզում գտնվող 74 քաղաք և գյուղ։
Պուտինն, իր հերթին, մեղադրել է Ուկրաինային ռուս ժողովրդի դեմ «հանցագործություններ գործելու» մեջ և ասել, որ Կիևը կստանա «արժանի պատասխան»: