Ներքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է այսօր համացանցում տարածված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է մեքենայի վարորդը, երթևեկության կանոնները խախտելով, վթարային իրավիճակ ստեղծում ու վտանգում հետիոտների կյանքը։
«Տեսանյութն ուսումնասիրվում է, ձեռնարկվելու են միջոցառումներ՝ մեքենան և վարորդին հայտնաբերելու նպատակով։ Ճշտելու բաներ կան․ ո՞ր օրն է, ո՞ր ժամին է։ Պետհամարանիշներն էլ չեն երևում, ինչը բարդացնում է մեր աշխատանքը»,- ABC media-ի հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։