Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին՝ անկախության 78-րդ օրվա առիթով:
«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին՝ անկախության 78-րդ օրվա կապակցությամբ:
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- ասվում է ԱԳՆ ուղերձում։