
Ուկրաինական ԶՈՒ-ն գրավել է Կուրսկի շրջանի 82 բնակավայր. Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար
Ուկրաինայի զինված ուժերը շարունակում են գրոհը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի տարածքում։ Օգոստոսի 15-ի դրությամբ ուկրաինական զորքերը վերահսկում են Ռուսաստանի տարածքի 1150 քառ. կմ․ այս մասին Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, գրում է ուկրաինական focus պորտալը։
«Ընդհանուր առմամբ, Կուրսկի շրջանի տարածքում գործողության սկզբից ի վեր մեր զորքերը 35 կիլոմետր խորացել են հակառակորդի թիկունքում՝ վերահսկողության տակ վերցնելով 1150 քառակուսի կիլոմետր տարածք, 82 բնակավայր»,- ասել է Սիրսկին։
Բացի այդ, նա ասել է, որ Կուրսկի մարզում ստեղծվել է առաջին ռազմական հրամանատարական կետը։