20 Մար
2025
15.1° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ականատեսն եմ Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալություններին. ՄԱԿ հատուկ զեկուցող

Ականատեսն եմ Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալություններին. ՄԱԿ հատուկ զեկուցող

Ադրբեջանում վեց իրավապաշտպանների և լրագրողների կալանավորման և հետապնդման կապակցությամբ մտահոգություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Իրավապաշտպանների իրավիճակի գծով հատուկ զեկուցող Մերի Լոուլորը. այս մասին նշված է ՄԱԿ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ։

«Վերջին ամիսներին ես ականատես եմ եղել Ադրբեջանում իրավապաշտպանների և լրագրողների դեմ ձերբակալությունների և քրեական գործերի տագնապալի ալիքի», – ասել է Լոուլորը։

Հատուկ զեկուցողը անհանգստություն է հայտնել Abzas Media գրասենյակից և ձերբակալված լրագրողների և իրավապաշտպանների տներից էլեկտրոնային սարքերի և փաստաթղթերի առգրավման առնչությամբ:

Նա հավելել է, որ Ադրբեջանի իշխանությունները սահմանափակել են նաև ձերբակալվածների շփումը փաստաբանների և որոշ դեպքերում՝ նրանց ընտանիքների հետ։

«Ադրբեջանում բոլոր իրավապաշտպաններն ու լրագրողները պետք է կարողանան աշխատել ազատ և ապահով միջավայրում՝ առանց ահաբեկման և ոտնձգությունների», – եզրափակել է նա։

Ռազմագերիներ