Միջազգային հանրության աչքի առջև էլ արցախցին լքեց իր հայրենիքը, տունը․ ապրում են թաց աչքով, կարոտը՝ վիրավոր սրտում, վերադառնալու նպատակը մտքում պահած՝ Մայր Հայաստանում կամ դրա սահմաններից դուրս։ Օգոստոսի 17-ը Մարտունու վերածննունդի օրն է։ Չնայած թշնամու բազմաթիվ փորձերի՝ Մոնթեաբերդը եղել է բոլոր ժամանակների՝ այդպես էլ զենքով չնվաճված քաղաքը։ Մարտունեցիներն այս տարի օրը անցկացրին ոչ թե հարազատ քաղաքի հրապարակում, այլ՝ Եռաբլուրում։