23 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ապահովելու արցախցի երեխաների առաջնային կարիքները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ապահովելու արցախցի երեխաների առաջնային կարիքները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը միանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝
արցախցի երեխաների առաջնային կարիքների ապահովման նպատակով:

Առաջիկա ամիսներին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների
տոմսերը կվաճառվեն նվազագույն արժեքով՝ բոլորին քաջալերելով հաճախել համերգներին և
նվագախմբի հետ տեղում կատարել հանգանակություններ կանխիկ ու անկանխիկ եղանակներով։

Այս նախաձեռնության
շրջանակում նվագախմբի ունկնդիրներին, գործընկերներին և բոլոր բարեկամներին հնարավորություն
կընձեռվի իրենց նվիրատվություններով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները
և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության,
վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը:

«Այսօր կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը։ Միասի՛ն
օգնենք արցախցի երեխաներին»։