76 տարեկանում կյանքից հեռացել է շվեդ նախկին հանրահայտ մարզիչ, Անգլիայի հավաքականի առաջին օտարեկրացի մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը։
«Մահացել է Սվեն-Յորան Էրիկսոնը։ Երկարատև հիվանդությունից հետո Սվեն-Յորանը մահացավ առավոտյան, տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով։ Ընտանիքը խնդրում է հարգել անձնական վշտի իրենց ցանկությունները և չկապվել իրենց հետ»,- ասվում է նախկին մարզիչի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Էրիկսոնն ուներ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, և նա կարողացավ իրականացնել իր կյանքի երազանքը վերջերս՝ «Էնֆիլդում» գլխավորելով «Լիվերպուլը»։
Օրեր առաջ հրապարակվել էր հանրահայտ մարզչի հրաժեշտի նամակը՝ ուղղված երկրպագուներին, ֆուտբոլիստներին և ֆուտբոլային հանրությանը։