Արցախի թեմի առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ
Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը առաջնորդը հանդիպում կունենա արցախահայության հետ․ այս մասին հայտարարություն է տարածել Արցախի թեմը։
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի թեմը նախաձեռնել է հանդիպումների շարք, որի ժամանակ Արցախի թեմի նախկին հոգևորականները, մտավորականները, մշակույթի ու այլ ոլորտների գործիչները հանդիպումներ կունենան արցախահայության հետ: Հանդիպումների նպատակն է հոգևոր առումով գոտեպնդել ու համախմբել մեր հայրենակիցներին:
Առաջին հանդիպումը տեղի կունենա Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 19:00: Հանդիպմանը ներկա կլինեն նաև Արցախի թեմի թեմական խորհրդի անդամները»,-ասվում է հաղորդագրության մեջ։