Մոլդովայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ վարակվել է կորոնավիրուսով և չի մասնակցի օգոստոսի 27-ին նշվող անկախության օրվան նվիրված միջոցառումներին։
«Ցավոք սրտի, ես վարակվել եմ կորոնավիրուսով և չեմ կարողանա մասնակցել Անկախության օրվա տոնական միջոցառումներին։ Ես ինձ լավ եմ զգում, բայց որպեսզի այլոց համար վտանգ չլինի, կմնամ տանը»,- հայտարարել է Սանդուն տեսակապի միջոցով ուղերձով դիմելով հանրությանը: